Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Օր 1

Ձմեռային ճամբարի առաջին օրը մեր ջոկատավար ընկեր Հերմինեն ներկայացրեց մեր առաջին շաբաթվա աշխատակարգը և ասաց թե ով ինչով է զբաղվելու,դրանից հետո մենք գնացինք ֆիզկուլտուրայի, այնուհետև բոլորս գնացինք մեր հետազոտական աշխատանքի ղեկավարների մոտ որպեսզի քննարկենք ապագա անելիքները։

Օր 2

Ձմեռային ճամբարի երկրորդ օրը սկսեցինք քննարկումով, մեր ջոկատավար ընկեր Հերմինեն ներկայացրեց դիջիթեքի հետ կապված անելիքները որից հետո մենք ընտրեցինք մի կետ և դրա վերաբերյալ կատարեցինք աշխատանք, դիջիթեքից հետո ընկեր Հերմինեն մեզ ներկայացրեց google workspase-ի մասին և ինչ առավելություններ է այն տրամադրում, այնուհետև բոլորս գնացինք մեր հետազոտական աշխատանքի ղեկավարների մոտ որպեսզի քննարկենք ապագա անելիքները։

Օր 3

Ձմեռային ճամբարի երրորդ օրը սկսվեց դիջիթեքի դասընթացով, այս դասընթացի ժամանակ մենք հայտ էինք ներկայացնում մեր կողմից կատարված աշխատանքը,հաջորդ դասընթացը ազգային պարն էր, այս դասընթացի ժամանակ սովորեցի Փափուռի պարը, սովորեցի ոչ առաջին փորձից բայց սովորեցի։Հաջորդ դասընթացի` google workspase-ի ժամանակ, կրկին անդրադարձանք նրա հնարավորություններին և ինպես օգտագործել այն։Հաջորդ դասընթացը ազգային երգն էր, այս դասընթացի ժամանակ սովորեցի, ավելի ճիշտ վերհիշեցի Լորկե երգը ,այնուհետև բոլորս գնացինք մեր հետազոտական աշխատանքի ղեկավարների մոտ որպեսզի քննարկենք ապագա անելիքները։

Օր 4

Ձմեռային ճամբարի չորրորդ օրը սկսվեց դիջիթեքի դասընթացով, այս դասընթացի ժամանակ մենք հայտ էինք ներկայացնում մեր կողմից կատարված աշխատանքը ավելի կոնկրետ նրանք ովքեր չէին հասցրել անել դա անցած դասընթացի ժամանակ,Հաջորդ դասընթացը ազգային երգն էր, այս դասընթացի ժամանակ վերհիշեցինք Լորկե երգը։Հաջորդ դասընթացի` google workspase-ի ժամանակ, կրկին անդրադարձանք նրա հնարավորություններին և ինպես օգտագործել այն։Հաջորդ դասընթացի ժամանակ մեզ հյուր եկան 9֊դասարանցիների ջոկատը ընկեր Վիկայի ուղեկցությամբ և ընկեր Հերմինեն ներկայացրեց նրանց ինչ է wordpress-ը և ինպես օգտվել դրանից, հետո մենք օգնեցինք նրանց, ում մոտ դժվարություններ եղան,այնուհետև բոլորս գնացինք մեր հետազոտական աշխատանքի ղեկավարների մոտ որպեսզի քննարկենք ապագա անելիքները։

Օր 5

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա վերջին օրը, մենք ճամփոդեցինք դեպի Սևաբերդ (ես չեմ մասնակցել և այդ պատճառով չեմ կարող պատմել ճամփորդության մասին, բայց ունեմ նկարներ, որոնք ասում են ավելի շատ քան բառերը)

Запись опубликована в рубрике Ձմեռային ճամբար. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий