Թեմա 11. Կիլիկյան Հայաստանը․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։

Հայ իշխաններից Ռուբենը 1080թ․ Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն՝ Ռուբինյան իշխանությունը։ Նա ապստամբություն բարձրացրեց բյուզանդացիների դեմ և ամրացավ Լեռնային Կիլիկիայի Կոռոմոզոլբերդում։ Կարճ ժամանակահատվածում հայերին հաջողվեց բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը։
Ռուբենին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095-1100թթ․)։ Այս նորաստեղծ հայկական իշխանության շրջանակներում լուծվեց քաղաքական կարևորագույն մի խնդիր՝ գահաժառանգության հարցը։ Կոստանդինի օրոք հայկական իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց։ 1098թ․ նա բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի ամենանշանավոր՝Վահկաբերդըև դարձրեց իշխանության կենտրոն։ 

2․ Նկարագրե՛ք Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։
Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցնում է Ռուբենի եղբայր Լևոն Բ-ին (1187-1219թթ․)։ Նրա կառավարման առաջին շրջանում ստեղծված միջազգային իրավիճակը բարենպաստ էր Կիլիկիայի համար։ Միրիոկեֆալոնի ճակատամարտից հետո Բյուզանդիան մեկընդմիշտ հրաժարվել է Կիլիկիայից։ Իկոնայի սուլթանությունը պատրաստվում էր խաչակրաց երրորդ արշավանքին։ Երուսաղեմը մահմեդականներից հետ գրավելու համար 1189թ․ սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը։ Լևոն Բ-ն կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ։ Լևոնը խոստացավ օգնել խաչակիրներին, իսկ դրա դիմաց կայսրը համաձայնեց նրան ճանաչել Կիլիկիայի թագավոր։ Սակայն Կիլիկիայի գետերից մեկում խեղդվելու պատճառով Լևոնի թագադրությունը հետաձգվեց։
Արդեն XII դարի վերջին, Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենաուժեղ քրիստոնյա երկիրն էր։ Արտաքին թշնամիների դեմ տարած հաղթանակները և երկրի սահմանների ընդարձակումն ու ամրապնդումը բարձրացրին Լևոն Բ-ի հեղինակությունը։
Եգիպտոսի հզորացումից և Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր։ Նրանց օգնելու գործում Արևմտյան Եվրոպան հույսեր էր կապում նաև Կիլիկյան Հայաստանի հետ։ Հաշվի առնելով այս ամենը՝ Լևոնը շարունակեց քայլերն արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։ Բանակցություններ սկսեց Հռոմի պապի և Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI-ի հետ։ Այս անգամ ամեն ինչ հաջողվեց։ 1197թ․ Հենրիխ VI-ը պատվիրակության միջոցով թագ ուղարկեց Լևոնին։ Նաև նրան թագ էին ուղարկել Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը։ Լևոնի թագադրության հարցով շահագրգռված էր նաև պապականությունը, որը փորձում էր Հայոց եկեղեցին ենթարկել հռոմեական կաթոլիկ եկեղեցուն։ Լևոնի համար Հայոց թագավորության վերականգնման խնդիրը այնքան կարևոր էր, որ նա պատրաստ էր կատարել Հռոմի պապի պահանջները։ Սակայն, հայկական եկեղեցին ոչ մի զիջում չարեց կաթոլիկ եկեղեցուն։
Լևոն Բ-ը մեծ հանդիսավորությամբ հայոց թագավոր օծվեց 1198թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի մայր տաճարում։ Նրան թագավոր օծեց Գրիգոր Զ Ապիրատը։

3․ Քաղաքական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Մերձավոր Արևելքում 13-րդ դարի կեսերին։ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը։
XIIIդ․ կեսերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան քաղաքական նոր փոփոխություններ, որոնք կապված էին մոնղոլական արշավանքների և Եգիպտոսում մամլուքների իշխանության հաստատման հետ։ Մոնղոլական արշավանքները նոր խնդիրներ դրեցին նաև հայկական պետության առջև։ Գրավելով Այսրկովկասը և Հայաստանը՝ մոնղոլական հորդաները մտան Փոքր Ասիա։ 1243թ․ Չմանկատուկի ճակատամարտում նրանք ծանր պարտության մատնեցին Իկոնիայի սուլթանությանը։ Կոստանդին թագավորահայրը մեկնեց մոնղոլների հրամանատար Բաչուի մոտ և առաջարկեց դաշինք կնքել։ Մոնղոլներն ընդունեցին այդ առաջարկը՝ պայմանով, որ հայոց թագավորն անձամբ մեկնի մոնղոլների մայրաքաղաք Կարակորում։
Իր այցը Մոնղոլիա նախապատրաստելու նպատակով Հեթումն իր եղբայր Սմբատ Գունդստամբլին ուղարկեց Կարակորում։ Մոնղոլները համաձայնեցին պահպանելու Կիլիկյան Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Հայերի բարեկամությունը շահելու համար նրանք խոստացան վերադարձնել այն տարածքները, որոնք մահմեդականները խլել էին Կիլիկիայից։ Մոնղոլները մասնավորապես պարտավորվեցին ռազմական օգնություն ցույց տալ Կիլիկիային Իկոնայի սելջուկների հարձակումների ժամանակ։
Հայ-մոնղոլական դաշինքը երկու կողմերին էլ ձեռնտու էր։ Մոնղոլները ծրագրել էին գրավել Ասորիքը և Պաղեստինը, ուստի վստահելի դաշնակցի կարիք ունեին։ Այդպիսին կարող էր լինել քրիստոնյա Կիլիկյան Հայաստանը։ Հայ-մոնղոլական դաշինքը հաստատելու համար Հեթում I-ը 1254թ․ գարնանը մեկնեց Կարակորում։ Նույն տարվա աշնանը Հեթումը և Մանգու մեծ խանը հաստատեցին հայ մոնղոլական դաշինքը։ Երկու կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ։ Նաև հայոց եկեղեցիներն ու վանքերն ազատվում էին հարկերից։ Այսպես հայոց թագավորը ձգտում էր ստեղծել քրիստոնեա-մոնղոլական դաշինք ընդդեմ մահմեդականների։

Запись опубликована в рубрике Պատմություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий